Պետական մարմինը կկարողանա դադարեցնել լրագրողի հավատամագրումը՝ աշխատանքում իրականացված խախտումների հիմքով

Ներքին 2 տարի առաջ - 16:38 17-05-2022
ԿԳՄՍ հանձնաժողովի նիստում քննարկվում է «Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որի հեղինակներն են իշխանական պատգամանավորներ Արթուր Հովհաննիսյանն ու Լիլիթ Մինասյանը, իսկ կառավարության կողմից հարակից զեկուցողն է արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը։

Նախագծի հեղինակ Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ ԶԼՄ նախորդ օրենքում իրենք ամրագրել են, որ լրագրողների հավատամագրումը կարող է դադարեցվել պետական մարմինների կողմից, սակայն օրենքի մեկ այլ հոդվածում ասվում է, որ լրագրողների հավատարմագրումը դադարեցվում է միայն լրատվական գործունեություն իրականացնողի կողմից ուղարկված դիմումի համարձայն, բայց գործնականում դեպքեր են հանդիպել, որ լրագրողները կոնկրետ խախտում են պետական մարմիններում, մասնավորապես՝ Ազգային ժողովի աշխատանքային կարգում գործող կանոնները, ինչի մասին նախազգուշացվում է պետական մարմնի կողմից տվյալ լրատվական գործունեություն իրականացնողներին, սակայն դրան չի հետևում ինչ-որ գործունեություն, պարբերաբար լրագրողները շարունակում են խախտել աշխատանքային կարգում եղած կանոնները՝ խախտելով նաև լրագրողական էթիկայի կանոնները, վիրավորելով ու սպառնալով պատգամավորներին, խաթարելով ոչ միայն ԱԺ պատգամավորների աշխատանքը, այլև իրենց գործընկերների բնականոն աշխատանքը։

«Ես սա կկոչեմ տեխնիկական փոփոխություն, մենք այս բացը լրացնում ենք օրենքում, որպեսզի պետական մարմինը կարողանա վերջիվերջո դադարեցնել հավատամագրումը՝ աշխատանքային գոտում իրականացված խախտումների հիմքով»։

«Լրագրողի հավատամագրումը կարող է դադրեցվել նրան հավատամագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողի դիմումով, կամ նրան հավատարմագրած պետական մարմնի կողմից, ընդ որում՝ լրատվական կազմակերպությունը զրկված չի լինի պետական համակարգում ներգրավված լինելուց, բայց կներգրավի իր կազմակերպությունից մեկ այլ լրագրողի»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված