Զինվորական դատախազը գալու է, բառեր ասի, գնա. զոհվածների ծնողները Վերաքննիչ դատարանի մոտ են

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 13:08 17-05-2022
Զոհված զինծառայողների ծնողներն այժմ Վերաքննիչ դատարանի մոտ են։ Ծնողներից մեկն Oragir.news-ի հետ զրույցում ասաց, որ իրենք չեն ուզում զինվորական դատախազին տեսնել։

Վերաքննիչ դատարանից զոհված զինծառայողների ծնողներին ասացին, որ զինվորական գլխավոր դատախազը պատրաստ է ընդունել նրանց։

Ծնողներից մեկն առարկեց՝ ասելով. «5000 երեխայի գլուխ են կերել, ու զինվորական դատախազը ոչ մի քայլ չի արել, սա սովորական հարց չէ, մեկ ժամում այս հարցը չեն լուծում, սա պարզապես մտահոգություն չէ, 5000 երեխայի մորթել են։ Դուք ոչ թե պետք է գաք ուղղակի բառեր փոխանակեք, այլ հասկանաք, գիտակցեք, որ մեզ ծաղրում են»։

Հիշեցնենք, որ արդեն մեկ ամիս է՝ նրանց պահանջն է՝ 2020թ. Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում զոհված զինծառայողներին քրեական գործով որպես տուժող ճանաչվեն, իսկ զոհված զինծառայողների մի շարք ծնողներ՝ որպես տուժող կողմի իրավահաջորդ (հարազատների միջնորդությունը բավարարվել է) , այնուհետև Նիկոլ Փաշինյանին մեղադրանք առաջադրելու գործընթաց լինի։ Դատախազությունը հակակոռուպցիոն կոմիտեից գործը վերցրել, ուղարկել է ՔԿ վարույթին։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
22:30 Փաշինյանը լավատես է, դրա համար է վստահ, որ պատերազմ չի լինի․ հարցում
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի