Ռուսաստանի Կենտրոնական բանկը թույլ է տվել ՌԴ ֆիզիկական անձանց մեկ օրացուցային ամսվա ընթացքում արտասահման փոխանցել մինչև 50 հազար դոլար (կամ համարժեք այլ արժույթով): Թույլտվությունը վերաբերում է նաև «բարեկամ երկրներից ոչ ռեզիդենտներին»։
Ապրիլի 1-ից հնարավոր էր փոխանցել ոչ ավելի, քան 10 հազար դոլար։
Ռուսաստանում աշխատող «ոչ բարեկամ երկրներից ոչ ռեզիդենտների» համար սահմանափակում է մտցվել, որը թույլ է տալիս արտասահման գումար փոխանցել աշխատավարձի կամ աշխատանքի կատարման կամ ծառայությունների մատուցման համար վճարման չափով։ Նախկինում նրանց թույլատրվում էր փոխանցել մինչև 10 կամ 5 հազար դոլար՝ առանց հաշիվ բացելու։