Թուրքիայի Ազգային ժողովի նախագահը մեկնել է Բաքու
copy image url

Թուրքիայի Ազգային ժողովի նախագահը մեկնել է Բաքու

Արտաքին 2 տարի առաջ - 19:56 16-05-2022
Թուրքիայի Ազգային ժողովի նախագահ Մուսթաֆա Շենթոփը խորհրդարանական պատվիրակության ուղեկցությամբ մեկնել է Ադրբեջան։ Շենթոփը և նրան ուղեկցող պատվիրակությունը կմասնակցեն Բաքվում կայանալիք «Տնտեսական համագործակցության կազմակերպության» խորհրդարանական վեհաժողովի 3-րդ գլխավոր համաժողովին։ Հաղորդում է ermenihaber-ը:

Այցի ընթացքում Շենթոփին կուղեկցեն իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ) Ստամբուլի պատգամավոր և Թուրքիա-Ադրբեջան միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Շամիլ Այրըմը, Իզմիրի ԱԶԿ-ական պատգամավոր Ջեյդա Բոլունմեզ Չանքըրըն, Նիղդեի ԱԶԿ-ական պատգամավոր Յավուզ Էրգյունը և «Անկարայի Ժողովրդական կուսակցության» պատգամավոր Բյուլենթ Քուշօղլուն։

Շենթոփը ներկա կլինի «Տնտեսական համագործակցության կազմակերպության» խորհրդարանական վեհաժողովի 3-րդ գլխավոր համաժողովին մասնակցող պատվիրակությունների ղեկավարների պատվին տրվելիք ընթրիքին։

Ամենից շատ դիտված