Ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր 32-ամյա Հարություն Նաշիկյանը։
Ոստիկանությունից հայտնում են, որ մայիսի 14-ին` ժամը 21.50-ին, ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Հարություն Նաշիկյանը հայտնաբերվել է Ձորաղբյուր գյուղում։
Նա ներկայացվել է ոստիկանության Կոտայքի բաժին և տվել բացատրություն: