Ոստիկանները կանգնեցնում են ավտոերթի մասնակիցների մեքենաները, ստուգում ու բերման ենթարկում բոլոր վարորդներին

Տեսանյութ Ներքին 2 տարի առաջ - 12:09 16-05-2022
Բուսաբանական այգուն հարող տարածքում ոստիկանները կանգնեցնում են ավտոերթի մասնակիցների մեքենաները ու ստուգում դրանք՝ ստիպելով բացել նաև մեքենաների բեռնախցիկները։

Քիչ առաջ տեսախցիկն արձանագրել է, որ ոստիկանները մեքենաներից մեկի բեռնախցիկը ստուգելուց և որևէ բան չհայտնաբերելուց հետո, այնուամենայնիվ, վարչական տույժի ենթարկեցին վարորդին՝ նշելով, որ մեքենայի համարանիշները փակ են եղել։ Մեքենայի վարորդը նշեց, որ համարանիշները փակել էր եռագույն դրոշը, որը քամու պատճառով թեքվել էր։ Տուգանքի չափը կազմում էր 25 հազար դրամ։ Վարորդը հրաժարվեց ստորագրել ոստիկանի կազմած արձանագրության տակ։

Քիչ անց այս հատվածում հայտնված կարմիր բերետավորները և ոստիկանները սկսեցին բերման ենթարկել ավտոերթի բոլոր մասնակից վարորդին։ Ոստիկանները չպատասխանեցին լրագրողների հարցերին, թե ինչ պատճառով են բերման ենթարկում երթի վարորդներին։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում
11:46 «Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, դա նշանակում է դավաճանել ժողովրդին․ Շենգավիթի թաղապետ
12:37 Հայտնի են ավելի քան 100 հազար ռուս զինվորների անունները, որոնք զոհվել են ուկրաինական հակամարտությունում. BBC