Խաղաղության օրակարգի անվան տակ մեր երկիրը դուրս են բերել աշխարհաքաղաքական աճուրդի․ Արտակ Զաքարյան

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 18:39 15-05-2022
«Մինչև 2018 թ. իշխանափոխությունը մենք ունեինք աշխարհի համար հասկանալի ու ընդունելի արտաքին հարաբերություններ։ 2018 թ. երկրորդ կեսից, երբ դիլետանտից՝ կապիտուլիանտի վերածված իշխանությունը սկսեց աղավաղել մեր արտաքին հարաբերությունները, մեր ժողովուրդը կանգնեց արյունալի և աղետաբեր պատերազմի առջև»։ Այս մասին այսօր հրավիրված հանրահավաքի ընթացքում ասաց ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։ «Այսօր էլ շարունակվում է հակառակորդի հետ միակողմանի զիջումների ու ազգակործան քաղաքականությունը։ Խաղաղության օրակարգի անվան տակ մեր երկիրը դուրս են բերել աշխարհաքաղաքական աճուրդի, որտեղ չկա հայկական շահը, որտեղ Հայաստանը գլորվում է դեպի օտար շահերի համար հաջորդ պատերազմ։ Երբ երկիրդ ղեկավարում են արտաքին քաղաքականությունից ոչինչ չհասկացող, թշնամական շահերից կախյալ վիճակում գտնվող կապիտուլացված ուժերը, ոչ մի լավ բան սպասել չի կարելի։ Միամտություն է կարծել, թե այս իշխանությունները բերելու են խաղաղություն։ Սրանց գործողությունները տանում են դեպի նոր արկածախնդրության»։

Ելույթը ամբողջությամբ` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
22:30 Փաշինյանը լավատես է, դրա համար է վստահ, որ պատերազմ չի լինի․ հարցում