Մայիսի 14-ին Իտալիայի Թուրին քաղաքում տեղի ունեցավ «Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթի եզրափակիչը։ Ուկրաինայի ներկայացուցիչները՝ Kalush Orchestra խմբի անդամները, Եվրատեսիլի բեմից կոչ են արել օգնել ազատագրել Մարիուպոլը։
Ավարտելով ելույթը՝ խմբի ղեկավար Օլեգ Պսյուկը աշխարհին դիմել է հետևյալ խոսքերով. «Please help Ukraine, Mariupol. Help Azovstal. Right now! (Խնդրում եմ օգնեք Ուկրաինային, Մարիուպոլին։ Օգնեք Ազովստալին։ Հենց հիմա։)»։