Աղավնատուն գյուղի ճանապարհին ավտովթար է տեղի ունեցել․ shamshyan.com
copy image url

Աղավնատուն գյուղի ճանապարհին ավտովթար է տեղի ունեցել․ shamshyan.com

Ներքին 2 տարի առաջ - 21:55 14-05-2022
Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում մայիսի 5-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով, հայտնում է Shamshyan.com-ը։

Այս օրը՝ ժամը 12:30-ի սահմաններում, Արմավիրի մարզի բնակիչ, 34-ամյա Սարգիս Նիկողոսյանը, իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով, Աղավնատուն գյուղ տանող ճանապարհի սկզբանամասում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին և կողաշրջվել:

Աղբյուրի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով վարորդ Ս․Ն․-նը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Ամենից շատ դիտված