Դատարանը որոշում է կայացրել 2 ամսով կալանավորել հասարակական-քաղաքական գործիչ, «Համախմբում» շարժման անդամ Ավետիք Չալաբյանին։
Նշենք, որ 2 օր առաջ Ոստիկանությունը նրան իր բնակարանից առևանգել էր, իսկ ավելի վաղ տունը խուզարկել էին։ Չալաբյանը մեղադրվում է հավաքներին մասնակցել հարկադրելու մեջ, քրեական գործի հարուցման հիմք է հանդիսացել հրապարակված մի գաղտնալսում, որում Ագրարային համալսարանի ուսխորհրդի նախագահը ամեն կերպ ստիպում է Չալաբյանին, որ վերջինս ցույցերին մասնակցելու համար իրենց ֆինանսական օժանդակություն ցուցաբերի։
Այս պահին Ֆրանսիայի հրապարակում «Համախմբման» շարժման վրանի մոտ տեղի է ունենում մամուլի ասուլիս, որի ժամանակ Ավետիք Չալաբյանի փաստաբան Արթուր Հարությունյանը, Էդգար Ղազարյանը, Մենուա Սողոմոնյանը և Ավետիք Չալաբյանի կինը՝ Անահիտ Ադամյանը, կներկայացնեն մանրամասները և կմեկնաբանեն դատարանի որոշումը։
Ասուլիսի ժամանակ քաղաքացիներից մեկը հարց ուղղեց, որ եթե Նիկոլը շատ վատն է, պետք է հեռանա, խնդիր չկա, բայց Փառուխն ու Քարագլուխը ո՞վ է հանձնել, որին Մենուա Սողոմոնյանը և Էդգար Ղազարյանը պատասխանեցին. «Պարոն Չալաբյանը որ այստեղ լիներ, կպատասխաներ Ձեր հարցին։ Նա բավականին երկար անրադարձել է այդ հարցին, թե իրադարձություններն ինչպես են միմյանց հաջորդել։ Դուք սպասեք, պարոն Չալաբյանը կգա, կպատասխանի Ձեր հարցին»։