Ասուլիս՝ ընդդեմ Ավետիք Չալաբյանի կալանավորման․

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 17:44 14-05-2022
Դատարանը որոշում է կայացրել 2 ամսով կալանավորել հասարակական- քաղաքական գործիչ, «Համախմբում» շարժման անդամ Ավետիք Չալաբյանին։

Նշենք, որ 2 օր առաջ ոստիկանությունը նրան իր բնակարանից առավանգել էր, նախքան այդ՝ տունը խուզարկել էին։ Չալաբյանը մեղադրվում է հավաքներին մասնակցել հարկադրելու մեջ, քրեական գործի հարուցման հիմք է հանդիսացել հրապարակված մի գաղտնալսում, որում Ագրարային համալսարանի ուսխորհրդի նախագահը ամեն կերպ ստիպում է Չալաբյանին, որ վերջինս ցույցերին մասնակցելու համար իրենց ֆինանսական օժանդակություն ցուցաբերի։

Այս պահին Ֆրանսիայի հրապարակում Համախմբման վրանի մոտ տեղի է ունենում մամուլի ասուլիս, որի ընթացքում Ավետիք Չալաբյանի փաստաբան Արթուր Հարությունյանը, Էդգար Ղազարյանը, Մենուա Սողոմոնյանը և Ավետիք Չալաբյանի կինը՝ Անահիտ Ադամյանը, կներկայացնեն մանրամասներ և կմեկնաբանեն դատարանի որոշումը։

Ամենից շատ դիտված