Ֆինլանդիան և Շվեդիան ԱՄՆ-ի հետ քննարկել են ՆԱՏՕ-ին անդամակցելու ծրագրերը

Արտաքին 2 տարի առաջ - 09:14 14-05-2022
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ֆինլանդիայի և Շվեդիայի ղեկավարների հետ քննարկել է ՆԱՏՕ-ի դաշինքին միանալու նրանց ծրագրերը։
Սպիտակ տունը հայտնել է, որ Բայդենը ուրբաթ օրը համատեղ հեռախոսազրույց է ունեցել Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոյի և Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնի հետ՝ քննարկելով ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությունը և «Ֆինլանդիայի և Շվեդիայի իրավունքը՝ որոշելու իրենց ապագան, արտաքին քաղաքականությունը և անվտանգության միջոցառումները»։
Ավելի ուշ Նիինիստոն թվիթերում գրել է, որ հեռախոսազրույցի ընթացքում «խոսել է ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհին Ֆինլանդիայի հաջորդ քայլերի մասին»:
Նախօրեին Նիինիստոն և Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինը հորդորել էին պատմականորեն չեզոք Շվեդիային «առանց հապաղելու» դիմել ՆԱՏՕ-ին անդամակցելու համար։
Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու որոշման մասին կհայտարարի կիրակի օրը։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում