Freedom House-ը կոչով դիմել է Հայաստանի իշխանությանն ու ընդդիմությանը
copy image url

Freedom House-ը կոչով դիմել է Հայաստանի իշխանությանն ու ընդդիմությանը

Ներքին 2 տարի առաջ - 21:01 13-05-2022
Freedom House-ին անհանգստացնում են բռնությունները, որոնք տեղի են ունենում Հայաստանում լրագրողների, հասարակական գործիչների և հասարակ քաղաքացիների դեմ՝ բողոքի ակցիաների ժամանակ։ «Կոչ ենք անում ժողովրդին՝ խաղաղ ճանապարհով իրացնել իրենց հիմնարար իրավունքները, ոստիկանությանը՝ զերծ մնալ անհամաչափ ուժի կիրառումից։

Հայաստանի իշխանությունները և ընդդիմությունը պետք է հարգեն ժողովրդավարական և մարդու իրավունքների ինստիտուտների, ներառյալ՝ քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների անխոչընդոտ գործունեությունը, ինչն անհրաժեշտ է բոլոր քաղաքացիների իրավունքները ժողովրդավարական նորմերին և չափանիշներին համապատասխան երաշխավորելու համար»,- ասված է հայտարարության մեջ:

Ամենից շատ դիտված