Սողանք Գորիս-Կապան ավտոճանապարհին
copy image url

Սողանք Գորիս-Կապան ավտոճանապարհին

Ներքին 2 տարի առաջ - 20:24 13-05-2022
Մայիսի 13-ին, ժամը 17։56-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մայիսի 13-ի առավոտյան Գորիս-Կապան ավտոճանապարհի 21-րդ կմ-ին՝ Խոտանան գյուղում, տեղի է ունեցել սողանք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

«Գորիսի ՃՇՇ»-ի աշխատակիցների կողմից կատարվել են ճանապարհահատվածի մաքրման աշխատանքներ. ճանապարհը երկկողմանի երթևեկելի է:

Փրկարարները սահմանազատել են տարածքը։

Ամենից շատ դիտված