Քաթարը պատրաստ չէ ընդունել ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին
copy image url

Քաթարը պատրաստ չէ ընդունել ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին

Արտաքին 2 տարի առաջ - 09:27 13-05-2022
Քաթարի որոշ հյուրանոցներ պատրաստ չեն 2022թ.-ի ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ ընդունել ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին, հաղորդում է SVT Sport պարբերականը։
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) պաշտոնական կայքում հրապարակվել է հյուրանոցների ցանկը, որոնցից խորհուրդ է տրվում օգտվել 2022թ.-ի նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 18-ը Քաթարում անցկացվելիք աշխարհի առաջնության ժամանակ:
Աղբյուրի ներկայացուցիչները համար ամրագրելու նպատակով դիմել են այդ հյուրանոցներին՝ նշելով, որ իրենք միասեռական զույգ են Շվեդիայից: Արձագանքել են ցանկում ընդգրկված 69 հյուրանոցներից միայն 56-ից, մնացած 13-ը հաղորդագրությունն անպատասխան են թողել։
Ընդ որում, 56 հյուրանոցից երեքը մերժել է սպասարկել ԼԳԲՏ անձանց: 20 հյուրանոցից ասել են, որ պատրաստ են ԼԳԲՏ զույգին տեղավորել՝ պայմանով, որ հյուրերը թաքցնեն իրենց կողմնորոշումը։

Ամենից շատ դիտված