Իր տնից բերման է ենթարկվել ՀՅԴ անդամ Վելիխան Խլղաթյանը
copy image url

Իր տնից բերման է ենթարկվել ՀՅԴ անդամ Վելիխան Խլղաթյանը

Ներքին 2 տարի առաջ - 23:07 12-05-2022
Քիչ առաջ առանց որևէ հիմնավորման, տանից բերման է ենթարկվել 44-օրյա պատերազմի մասնակից, ՀՅԴ ՆԱՈՒՄ անդամ Վելիխան Խլղաթյանը, տեղեկացնում է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ֆեյսբուքյան էջը։

«Քիչ առաջ նիկոլական իշխանության կամակատար իրավապահների կողմից տեղի է ունեցել հերթական խուլիգանությունը, առանց որևէ հիմնավորման, տանից բերման է ենթարկվել 44֊օրյա պատերազմի մասնակից, ՀՅԴ ՆԱՈՒՄ անդամ Վելիխան Խլղաթյանը։
Իրավապահներին հորդորում ենք վերջ տալ ամենօրյա ապօրինություններին։

Ոչ մի ճնշում, ոչ մի բռնություն չի լռեցնելու մեզ»,– ասվում է հայտարարությունում։

Ամենից շատ դիտված