Ոստիկանները Ավետիք Չալաբյանին առևանգում են իր բնակարանից
copy image url

Ոստիկանները Ավետիք Չալաբյանին առևանգում են իր բնակարանից

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 20:58 12-05-2022
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, այսօր ոստիկանները խուզարկել են «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանի տունը։ Չալաբյանը լրագրողներին հայտնել է, որ իր բնակարանում ոչինչ չի հայտնաբերվել ու չէր էլ կարող հայտնաբերվել․ «Սակայն ոստիկանության աշխատողները պահանջում են, որ ես իրենց ուղեկցությամբ մեկնեմ Ոստիկանության Արաբկիրի բաժին՝ առանց ներկայացնելու դրա հիմքերը»։

Չալաբյանը նշել է, որ որևէ քրեական գործով որևէ կարգավիճակ չունի և Ոստիկանությունից փորձել է ճշտել, թե ինչի հիման վրա են պահանջում ներկայանալ բաժին։

«Քննությունը ցույց կտա, որ այն գործը, որ հիմա հարուցվել է, մտացածին է ու իմ հետ բացարձակ կապ չունի»,- ասել է Չալաբյանը։

Առանց իրավական հիմք ներկայացնելու Ոստիկանության աշխատակիցը Ավետիք Չալաբյանին բերման ենթարկեց Ոստիկանության Արաբկիրի բաժին։

Ֆոտոշարք