Ուղիղ եթեր

Դանակահարություն Դողս գյուղում

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 17:35 12-05-2022
Մայիսի 8-ի երեկոյան ոստիկանության Վաղարշապատի բաժնում հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ կրծքավանդակի և ձեռքի ծակած-կտրած վերքերով մի տղամարդ է բուժօգնության տեղափոխվել:

Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզեցին, որ տղամարդը Դողս գյուղի բնակիչ է և ըստ նախնական տվյալների՝ գյուղում էլ դանակահարվել է:

Դողսում օպերատիվ հարցումներ իրականացվեցին: Վաղարշապատի քրեական հետախույզների և հետաքննիչների համատեղ միջոցառումների արդյունքում պարզվեց հետևյալը։ Մայիսի 8-ին՝ ժամը 16-ի սահմաններում, գումարային հարցերի շուրջ ծագած վեճի ժամանակ տուժողը ծեծել էր 27-ամյա համագյուղացուն: Ժամը 20-ի սահմաններում կրկին հանդիպել էին, ու այս անգամ վեճն ավարտվել էր դանակահարությամբ։

Բացատրական աշխատանքի արդյունքում կասկածվողը ներկայացավ ոստիկանության Վաղարշապատի բաժին:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Քննությունը շարունակվում է:

Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:38 Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
22:57 Տավուշում 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում