Հայաստանում կգործարկվի Shell խոշոր ընկերության բենզալցակայնների ցանցը
copy image url

Հայաստանում կգործարկվի Shell խոշոր ընկերության բենզալցակայնների ցանցը

Ներքին 2 տարի առաջ - 17:10 12-05-2022
Հայաստանում այս տարվա աշնանը բրիտանա-նիդերլանդական Shell էներգետիկ խոշոր ընկերությունը կգործարկի բենզալցակայանների ցանց:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով՝ ընկերությունը պատրաստվում է նոր որակի և ստանդարտների բենզալցակայանների ցանց բացել: Ծրագիրը կա դեռևս անցյալ տարվանից, հայկական կողմն իր հերթին փորձել է ամեն կերպ աջակցել, խնդիրների դեպքում՝ օգնել:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 11-ին Հաագայում Նիդերլանդների գործատուների և արդյունաբերողների համադաշնության գրասենյակում հանդիպել էր Նիդերլանդների գործարար համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցած գործարարների թվում էր նաև Shell ընկերության ներկայացուցիչը:

Ամենից շատ դիտված