Նիկոլ Փաշինյանը մայիսի 16-ին կմեկնի Մոսկվա
copy image url

Նիկոլ Փաշինյանը մայիսի 16-ին կմեկնի Մոսկվա

Ներքին 2 տարի առաջ - 16:12 12-05-2022
Մոսկվայում մայիսի 16-ին տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովը, որին կմասնակցի ՀԱՊԿ-ում նախագահող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

«Մայիսի 16-ին ՀԱՊԿ-ի 30-ամյակի կապակցությամբ Մոսկվայում տեղի կունենա ՀԱՊԿ-ի անդամ պետությունների գագաթնաժողովը: Նախատեսված է և՛ առաջնորդների հանդիպում, և՛ նրանց առանձին շփումը՝ աշխատանքային նախաճաշի ձևաչափով: Միջոցառման արդյունքների մասին լրագրողներին տեղեկատվություն կտան ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը և ներկայումս ՀԱՊԿ - ում նախագահող Հայաստանի կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը»,- ասել է Պեսկովը:

Ամենից շատ դիտված