Ալեն Սիմոնյանը աշխատանքային ժամերն անցկացրել է կենդանաբանական այգում
copy image url

Ալեն Սիմոնյանը աշխատանքային ժամերն անցկացրել է կենդանաբանական այգում

Ներքին 2 տարի առաջ - 15:01 12-05-2022
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր ընտանիքի հետ այցելել է Երևանի կենդանաբանական այգի: Երևանի կենդանաբանական այգուց տեղեկացրել էին, որ նրանք շրջել են այգում, տեսել նոր ծնված կենդանիներին, ծանոթացել կենդանիների պահման ու խնամքի պայմաններին:

Թե ԱԺ նախագահը ի՞նչ է հասկանում կենդանիների պահման պայմաններից, դժվար է ասել։ Նաև դժվար է ասել, թե ինչո՞ւ է ԱԺ նախագահը աշխատանքային օրով աշխատանքային ժամերն անցկացրել գազանանոցում։

Ի դեպ, հրապարակված լուսանկարներից երևում է, որ Ալեն Սիմոնյանը ամենօրյա հագուստով է, որով դժվար թե ներկայանար աշխատավայր, այսինքն՝ չեն կարող արդարանալ, թե ընդմիջման ժամին՝ ժամը 13-ից 14։00-ն ընկած ժամանակահատվածում է ԱԺ նախագահը որոշել ծանոթանալ կենդանիների պահման պայմաններին։