Նիկոլ Փաշինյանը կհարցաքննվի. մեր միջնորդությունը բավարարվել է. զոհված զինծառայողների իրավահաջորդների ներկայացուցիչ
copy image url

Նիկոլ Փաշինյանը կհարցաքննվի. մեր միջնորդությունը բավարարվել է. զոհված զինծառայողների իրավահաջորդների ներկայացուցիչ

Ներքին 2 տարի առաջ - 13:51 12-05-2022
«Այս պահին զոհված զինծառայողների բոլոր ծնողները ճանաչվում են տուժողի իրավահաջորդ, մենք ճանաչվում ենք իրենց ներկայացուցիչներ եւ ծնողները հարցաքննվում են»: Այս մասին այսօր՝ մայիսի 12-ին, Քննչկան կոմիտեի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց զոհվածների ծնողների ներկայացուցիչ, փաստաբան Վահան Հովհաննիսյանը:

Նա տեղեկացրեց, որ մայիսի 7-ին իրենք ներկայացրել են միջնորդություն Նիկոլ Փաշինյանին որպես վկա հարցաքննելու վերաբերյալ, որպեսզի գլխավոր դատախազի կողմից տրվի նման ցուցում. «Մենք վկայակոչել էինք երկու խումբ պարզաբանման ենթակա հանգամանքներ: Օրինակ՝ Սյունիքի մարզի հողերը դեկտեմբերին իր հայտարարության հիման վրա թշնամուն հանձնելը, մյուսը վերաբերում է ապրիլի 13-ին արած հայտարարությանը: Այսօր տեղեկացանք, որ մեր միջնորդությունը բավարարվել է Նիկոլ Փաշինյանին հարցաքննելու վերաբերյալ: Դատախազը ցուցում է տվել վարույթն իրականացնող մարմնին, որ հարցաքննվի Նիկոլ Փաշինյանը: Այս պահին տեղեկություն չունեմ, թե երբ: Քննիչն ինքն է որոշելու, թե երբ կատարի այդ հարցաքննությունը: Հուսով եմ՝ շուտ կկատարի: Հետագա անգործությունը բացառելու նպատակով օրվա երկրորդ կեսին կներկայացնենք ավելի կտրուկ, ավելի ագրեսիվ միջնորդություն կոնկրետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ որոշակի դատավարական գործողություններ կատարելու մասով»:

Փաստաբանը նշեց, որ տուժողի իրավահաջորդն ճանաչվել է 27 անձ, ևս 15-ի վերաբերյալ միջնորդություն են ներկայացրել, գործընթացը շարունակվում է:

«Այս պահին Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու հարցը հետաձգված վիճակում է: Մենք հետամուտ ենք լինելու, որ Փաշինյանի հարցաքննությունն իրականացվի քննչական ստորաբաժանման շենքում, քանի որ նա ՀՀ որեւէ քաղաքացու առավելություն չունի, հատկապես որ իր գործողություններում առկա են առերեւույթ հանցագործության հատկանիշներ»,- ասաց Վահան Հովհաննիսյանը:

Տեսանյութը՝ քիչ անց։






Ամենից շատ դիտված