Թուրքական Hurjet մարտական ​​ինքնաթիռն առաջին թռիչքը կիրականացնի 2023 թվականին
copy image url

Թուրքական Hurjet մարտական ​​ինքնաթիռն առաջին թռիչքը կիրականացնի 2023 թվականին

Արտաքին 2 տարի առաջ - 09:08 12-05-2022
Թուրքական արտադրության Hurjet մարտական ​​ինքնաթիռն առաջին թռիչքը կիրականացնի 2023 թվականին։ Այս մասին հայտարարել է երկրի պաշտպանական արդյունաբերության դեպարտամենտի ղեկավար Իսմայիլ Դեմիրը։
«Ստեղծվում է գիծ առաջին բաղադրիչների (ինքնաթիռի) արտադրության համար: 2023 թվականն այն ժամկետն է, երբ մեր ազգային մարտական ​​ինքնաթիռը դուրս կգա անգարից և կկատարի իր առաջին թռիչքը»,- ասել է նա NTV-ին տված հարցազրույցում։
Դեմիրն ավելի վաղ հայտնել էր, որ Hurjet-ը մարտավարա-տեխնիկական բնութագրերով գերազանցելու է ամերիկյան F-35-ին:
Թուրքական կործանիչի մշակման աշխատանքներն իրականացնում է ազգային օդատիեզերական TUSAS ընկերությունը՝ 2017 թվականից։

Ամենից շատ դիտված