ՀՀ վարչապետի համապատասխան որոշմամբ՝ Արտյուշ Գրիգորյանը նշանակվել է Արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ:
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը մայիսի 10-ին ԱԻՆ աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ առաջին տեղակալին: Նախարարը շնորհավորել է նշանակման առիթով և հաջողություն մաղթել Արտյուշ Գրիգորյանին: