Ջո Բայդենը դժգոհ է ԱՄՆ հետախուզության տվյալների արտահոսքից, հայտարարել է նրա մամուլի քարտուղար Ջեն Փսակին։ Խոսքը լրատվամիջոցների, մասնավորապես, The New York Times-ի մի քանի հրապարակումների մասին է, որոնցում նշվում է, որ ամերիկյան հետախուզությունն օգնել է ուկրաինական բանակին հայտնաբերելու դրոշակակիր «Մոսկվա» հածանավը, ինչպես նաև մի քանի բարձրաստիճան ռուսաստանցի զինվորականների։
«Նախագահը գոհ չէ արտահոսքից, դա ոչ ճշգրիտ հայտարարության հետևանքով մեր դերի գերագնահատում էր, ինչպես նաև ուկրաինացիների և նրանց ղեկավարության դերի թերագնահատում: Նախագահը չի կարծում, որ այդ արտահոսքերը կառուցողական էին»,- ասել է Ջեն Փսակին: