«Նորավանքը»՝ Հայաստանի գավաթակիր
copy image url

«Նորավանքը»՝ Հայաստանի գավաթակիր

Սպորտ Ներքին 2 տարի առաջ - 21:51 08-05-2022
Կայացավ ֆուտբոլի Հայաստանի Գավաթի խաղարկության եզրափակիչը։ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզաաշտում մրցեցին «Նորավանքը» և «Ուրարտուն»։ Վայոց Ձորը ներկայացնող «Նորավանքը» հաղթեց 2։0 հաշվով։
Հանդիպման 29-րդ րոպեին Տիմուր Մուստաֆինը բացել է հաշիվը, իսկ 77-րդ րոպեին Տենտոն Յենեն կրկնապատկել է այն։ Ամբողջ հանդիպման ընթացքում «Ուրարտուի» ֆուտբոլիստները ակտիվություն դրսևորեցին, սակայն այդպես էլ չկարողացան գտնել Հենրի Ավագյանի դարպասի բանալին։
«Նորավանքն» իր կարճատև պատմության ընթացքում առաջին անգամ նվաճեց Հայաստանի Գավաթը։ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը «Նորավանքի» ֆուտբոլիստներին և մարզիչներին է հանձնել ոսկե մեդալները, իսկ թիմի ավագ Արթուր Ավագյանին՝ գավաթը։

Ամենից շատ դիտված