Ֆրանսիայի հրապարակում այժմ արցախցիները հյուրասիրություն են կազմակերպել։ Այսօր Երևանում հանրահավաք նախատեսված չէ, փոխարենը Ֆրանսիայի հրապարակում 17:00-ից արցախցիները հանդես կգան մշակութային ծրագրով:
Ֆրանսիայի հրապարակում էր նաև կինոպրոդյուսեր Արմեն Գրիգորյանը: Պատասխանելով
Oragir.news-ի հարցին, թե երեկվանից տարածվում է իր այն գրառումը, որ շիրակցիների և արարատցիների մեջ կան թուրքական ծագում ունեցող մարդիկ, պատասխանեց, որ դա մեկ տարի առաջվա գրառում է.
«Ներքաղաքական պայքարը երբ սրանում է, այդպես է լինում։ Նիկոլական եթիմներին երեկվանից միացել են բևեռցիները, ուղղակի «տուպոյ» մարդիկ են, որ ըննդիմության կողմից խոսացողներին իրենց «էշ հալով» փորձում են կոմպրոմատ անել։ Ես ասել եմ, որ Շիրակի ու Արարատի դաշտավայրից են Նիկոլին սատարում, որովհետև դրանց կեսը թուրք է. դա ես ասել եմ մի տարի առաջ, բայց կարող եմ այսօր էլ կրկնել։ Նիկոլը խոստովանեց , չէ՞, որ հոկտեմբերի 19-ին կարող էր կանգնեցնել պատերազմը, բայց չկանգնեցրեց։ Այդ ամենից հետո ով սատարում է Նիկոլին, ո՞նց կարող է հայ լինել։ Ասել եմ՝ լավ եմ արել, մինչև այսօր էլ պնդում եմ»։
Մանրամասն՝ տեսանյութում։