Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն անցած տարի վաստակել է 26․5 մլն ռուբլի, նման տեղեկություն կա պաշտոնյայի եկամուտների պաշտոնական հայտարարագրում։ 2020թ․-ին տարածաշրջանային քաղաքական գործչի աշխատավարձը կազմել է ավելի քան 381 միլիոն ռուբլի․ տարվա ընթացքում այն նվազել է 14 անգամ, գրում է «Կավկազ Ռեալիի»-ն։
Կադիրովի ունեցվածքի ցանկը չի փոխվել՝ նա դեռևս ավելի քան 32 հազար քմ մակերեսով երկու հողատարածքի և 2․3 հազար քառակուսի մետր մակերեսով բնակելի շենքի սեփականատերն է։ Նա նաև 300 քմ մակերեսով տուն ունի։ Քաղաքական գործչի կինը՝ Մեդնի Կադիրովան 2021թ․-ին վաստակել է 1․5 միլիոն ռուբլի՝ 75 հազար ռուբլով պակաս, քան մեկ տարի առաջ։ Նա մոտ 210 քմ մակերեսով բնակարանի սեփականատեր է։ Ո՛չ Ռամզան Կադիրովը, ո՛չ նրա կինը պաշտոնապես ոչ մի տրանսպորտային միջոց չունեն։
Հայտարարագրում նշված են նաև ամուսնական զույգի 11 անչափահաս երեխաները, որոնք նախորդ տարի եկամուտ չեն ստացել։