Մերսիսայդյան սայթաքում. Մառախլապատ Ալբիոնում ֆուտբոլային կրքերը թեժանում են
copy image url

Մերսիսայդյան սայթաքում. Մառախլապատ Ալբիոնում ֆուտբոլային կրքերը թեժանում են

Սպորտ 2 տարի առաջ - 02:29 08-05-2022
Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի 2021/22թ. առաջնությունը մոտենում է ավարտին։ Կայացան 36-րդ տուրի՝ խաղային առաջին օրվա հանդիպումները։

Տուրը մեկնարկեց 4 զուգահեռ հանդիպումներով։ «Չելսին» սեփական հարկի տակ համառ պայքար մղեց «Վուլվերհեմփթոնի» հետ՝ բաց թողնելով հաղթանակը ավելացված 7-րդ րոպեին։ Քոնոր Քոադին փրկեց «գայլերին» պարտությունից՝ հաշիվը դարձնելով 2։2։

Սթիվեն Ջերարդի գլխավորած «Ասթոն Վիլան» 3։1 հաշվով վստահորեն հաղթեց «Բարնլիին», «Քրիստալ Փելասը» Ուիլֆրեդ Զահայի միակ գոլի շնորհիվ առավելության հասավ «Ուոթֆորդի» նկատմամբ, իսկ «Բրենթֆորդը» 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Սաութհեմփթոնի» դարպասը։

Խաղային օրվա և, առհասարակ, տուրի խոշորագույն անակնկալը գրանցվեց Բրենթֆորդում, որտեղ համանուն թիմը դաժանորեն ծնկի բերեց «Մանչեսթեր Յունայթեդին»՝ հաղթելով 4։0 հաշվով։
Խաղային օրվա իսկական զարդը չեմպիոնության հիմնական ֆավորիտներից «Լիվերպուլի» և «Տոտենհեմի» միջև հանդիպումն էր։

Յուրգեն Կլոպի գլխավորած մերսիսայդյան հսկան «Մանչեսթեր Սիթիի» հետ հավակնում է գավաթին։ «Լիվերպուլի» համար մրցավեճը բարդ դասավորվեց, քանի որ 56-րդ րոպեին Սոն Հոն-Մինը բացեց խաղի հաշիվը։ Եւ միայն 74-րդ րոպեին «Լիվերպուլի» «ջոկեր» Լուիս Դիասը գոլի հեղինակ դարձավ՝ փրկելով իր թիմին վերահաս պարտությունից։

«Մանչեսթեր Սիթին» և «Լիվերպուլը», մինչև այս տուրը, 3-ական անընդմեջ հաղթանակ էին տարել, ինչը պահպանել էր թիմերի միջև 1 միավորի տարբերությունը։ Այժմ «Լիվերպուլը» հավասարվեց «քաղաքայիններին», որոնք տուրի հանդիպումը դեռ չեն անցկացրել։ Չեմպիոնության համար պայքարում իրապես որոշիչ է լինելու Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած մանչեսթերյան թիմի մրցավեճը «Նյուքասլի» հետ։ Նոր սեփականատերերի հետ «կաչաղակները» 2-րդ շրջանը փայլուն են անցկացնում և աղյուսակի ստորոտից բարձրացել են 13-րդ հորիզոնական։

Ամենից շատ դիտված

21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում
11:46 «Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, դա նշանակում է դավաճանել ժողովրդին․ Շենգավիթի թաղապետ