Սև ծովում էներգակիրների պաշարները բավարար են բնական գազի համաշխարհային պահանջարկը 45 տարի ծածկելու համար, շաբաթ օրը հայտարարել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) փոխնախագահ, նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը։
«Սև ծովում բնական գազի պաշարներն այժմ գնահատվում են 540 միլիարդ խորանարդ մետր: Սա դեռ սկիզբն է, կլինի շարունակություն: Սև ծովն ի վիճակի է 45 տարի ծածկել գազի համաշխարհային պահանջարկը»,- Sözcü թերթի պորտալը մեջբերել է Յըլդըրըմի խոսքերը:
Սև ծովում գազի մեծ պաշարներ հայտնաբերելու մասին Թուրքիայի իշխանությունները հայտարարել էին 2020 թվականին։ Ամենախոշոր հանքավայրի՝ «Սաքարիայի» պաշարները, ինչպես հաղորդվում էր այն ժամանակ, գերազանցում էին 400 միլիարդ խորանարդ մետրը: