Հաշմանդամություն ունեցող անձինք կաջակցեն շենքերի մատչելիության խնդրի լուծմանը. Քաղաքաշինության կոմիտե
copy image url

Հաշմանդամություն ունեցող անձինք կաջակցեն շենքերի մատչելիության խնդրի լուծմանը. Քաղաքաշինության կոմիտե

Ներքին 2 տարի առաջ - 17:57 06-05-2022

Կարևորագույն նշանակության շենքերը մատչելի դարձնելու ՀՀ կառավարության որոշումն իրագործելու նպատակով Քաղաքաշինության կոմիտում տեղի է ունեցել հանդիպում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի անդամների հետ։

Հասարակական 14 կազմակերպությունից և 5 անդամից բաղկացած կոալիցիայի ներկայացուցիչների հետ համագործակցությամբ նախատեսվում է հստակեցնել հաշմանդամություն ունեցող անձանց կարիքները՝ արդյունավետ իրականացնելու ցանկում ընդգրկված շենքերն անհրաժեշտ նախագծային լուծումներով համալրելու գործընթացը:

Կոալիցիայի ներկայացուցիչները ողջունել են կոմիտեի նախաձեռնությունը՝ ընդգծելով շահառուների խմբի հետ համագործակցությունն աշխատանքների մեկնարկային փուլում սկսելու կարևորությունը: Նրանք առաջարկել են Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի աջակցությամբ ծրագրում ներգրավել նաև միջազգային փորձագետի:

Հանդիպման ժամանակ որոշվել է, որ կոալիցիան կխմբավորի տեսողության, լսողության, ֆիզիկական ու մտավոր խնդիրներ ունեցող անձանց կարիքներն ու կաջակցի նաև անհրաժեշտ տեխնիկական միջոցների նկարագրության տրամադրմամբ: Քննարկման մասնակիցների հետ դիտարկվել է նաև կոմիտեի մշակած ձևաթուղթը, որի համաձայն համապատասխան գերատեսչությունները ներկայացնելու են շենքերի տեխնիկական վիճակի վերաբերյալ նախնական տեղեկատվություն։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Դավիթ Գրիգորյանն առաջարկել է ցանկում նշված շենքերի տեխնիկական վիճակի ուսումնասիրման ժամանակ աշխատանքային խմբում ընդգրկել կոալիցիայի անդամներին՝ հաշմանդամություն ունեցող անձանց տարբեր խմբերի համար լավագույն լուծումները գտնելու նպատակով:

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի