Թմրամիջոցների գերդոզավորումից նյութեր են երկնում իշխանության մասին. Վահագն Ալեքսյանյան

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 13:26 06-05-2022
ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին հարցը, որի հեղինակներն են Վահե Ղալումյանը և Վահագն Հովակիմյանը։

Իշխանական պատգամավոր Վահագն Ալեքսանյանն իր ելույթում ասաց, որ մամուլում վերջին երկու-երեք օրերին տպվել են տասնյակ հոդվածներ, որոնք, ըստ նրա, հստակ ֆինանսական կախում ունեն։ Այդ հոդվածները կրում են նման վերնագիր՝ «ՔՊ-ն քննարկել է վարչապետի հրաժարականի հարցը»․ իբր որոշ պաշտոնյաներ գաղտնի բանակցում են իշխանության անցնցում հեռացման հարցի շուրջ։

«Ես հիմա բարձր ամբիոնից դիմում եմ Ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությանը, կոչ եմ անում վարչության աշխատակիցներին հնարավորինս շուտ մտնել ու ստուգել էտ մարդկանց՝ նման նյութեր երկնած ապաստարանները, որպեսզի հնարավորինս շուտ կանխվեն թմրամիջոցներից հերթական գերդոզավորման դեպքերը»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված