Իշխանությունները զգում են մոտալուտ վտանգը. Շարմազանով
copy image url

Իշխանությունները զգում են մոտալուտ վտանգը. Շարմազանով

Ներքին 2 տարի առաջ - 14:20 04-05-2022

Իշխանություններն ամեն ինչ լավ էլ նկատում են, պարզապես փորձում են իրենք իրենց համոզել, որ ամեն ինչ նորմալ է, իրավիճակն իրենց վերահսկողության տակ է: Այս մասին այսօր՝ մայիսի 4-ին, անհնազանդության երթի ժամանակ լրագրողներին ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Նրա խոսքով, իշխանությունները զգում են մոտալուտ վտանգը, նրանք հանրային վստահություն, լեգիտիմություն չունեն. «Ինչքան էլ ուզում են մեծ-մեծ խոսեն, սա ժողովրդական, ազգային շարժում է։ Փաշինյանը չի կարող երկու անգամ նույն գետը մտնել։ Նա մի անգամ ժողովրդին խաբել է, երկրորդ անգամ խաբել չի ստացվի։ Նա պետք է հեռանա»։

Էդուարդ Շարմազանովը նշեց, որ սա կուսակցական շարժում չէ, թեև կան կուսակցություններ, քաղաքական գործիչներ, բայց սա Հայաստանի լինել-չլինելու խնդիր է։

«Մենք պետք է դուրս վռնդենք կապիտուլյանտների շայկային, որոնք մեր 30-ամյա հաղթանակները սարքեցին պարտություն, որոնք պատերամզ բերեցին, Նիկոլն ինքը պատերազմի խորհրդանիշ է, ինքը բերել է պատերազմ։ 5000 երեխու մահվան, զոհաբերության գլխավոր մեղավորն ու պատճառն է, ինքն է դա խոստովանել։ Ինքը Շուշին ու Հադրութը տվել է, Հայաստանը տալիս է, մնում է որ ի՞նչ անի։ Դա չեմ հասկանում։ Չի ուզում կամավոր գնալ, ուրեմն ժողովուրդը պետք է խաղաղ անհնազանդության ակցիաներով ցույց տա այդ մարդուն ու իր խունտային, որ իրենք անելիք չունեն, պետք է գնան»,- ասաց քաղաքական գործիչը։

Ամենից շատ դիտված

21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում
11:46 «Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, դա նշանակում է դավաճանել ժողովրդին․ Շենգավիթի թաղապետ