Խաղաղ օվկիանոսի Ֆիջի կղզու դատարանը երեքշաբթի թույլ է տվել ԱՄՆ-ին վերցնել այնտեղ պահվող զբոսանավը, որը, ենթադրաբար, պատկանել է պատժամիջոցների տակ գտնվող ռուս մագնատ Սուլեյման Քերիմովին:
Amadea զբոսանավը Ֆիջի կղզում կանգնեցրել էին ապրիլի կեսերին, այս մասին գրել էր նաև BBC-ի ռուսական ծառայությունը։
Զբոսանավի պաշտոնական սեփականատիրոջ՝ Millemarin Investments ընկերության փաստաբանները պնդում են, որ այն իրականում պատկանում է ոչ թե Քերիմովին, այլ մեկ ուրիշ ռուս օլիգարխի՝ Էդուարդ Խուդայնատովին, որը դեռ չի ընկել պատժամիջոցների տակ։
106 մետր երկարությամբ շքեղ Amadea զբոսանավն ունի ուղղաթիռի հարթակ, լողավազան, կինոդահլիճ և արժե առնվազն 300 միլիոն ԱՄՆ դոլար։