ԱՄՆ-ում պատրաստվում են չեղարկել հղիության արհեստական ընդհատման դաշնային իրավունքը. Politico
copy image url

ԱՄՆ-ում պատրաստվում են չեղարկել հղիության արհեստական ընդհատման դաշնային իրավունքը. Politico

Արտաքին 2 տարի առաջ - 15:06 03-05-2022
ԱՄՆ Գերագույն դատարանը կչեղարկի դատարանի 50 տարվա վաղեմության որոշումը երկրի բնակիչների՝ աբորտներ անելու անվերապահ իրավունքի վերաբերյալ։ Սա բխում է որոշման նախագծից, որը հայտնվել է Politico ամսագրի տնօրինման ներքո։ Փաստաթղթում ասվում է, որ հղիության արհեստական ​​ընդհատման հարցը պետք է որոշեն ժողովրդի կողմից ընտրվածները. տեխնիկապես դա նշանակում է, որ որոշումը կտեղափոխվի նահանգների խորհրդարանների մակարդակ։

1973թ.-ին ԱՄՆ Գերագույն դատարանը պատմական որոշում կայացրեց Ռոուն ընդդեմ Ուեյդի գործով, որում ասվում էր, որ կանայք հղիության արհեստական ​​ընդհատման սահմանադրական իրավունք ունեն: Politico-ի տվյալներով, Գերագույն դատարանի ինը պահպանողական դատավորներից բոլոր հինգն էլ որոշել են, որ այդ հարցը պաշտպանված չէ Սահմանադրությամբ:

Հոկտեմբերին Գութմահերի ինստիտուտ ոչ կառավարական կազմակերպությունը, որը պաշտպանում է աբորտների իրավունքները, հաշվարկել է, որ եթե հղիության արհեստական ​​ընդհատման արգելքի հարցը վերադառնա նահանգային ​​մակարդակ, աբորտները կարող են անօրինական դառնալ ԱՄՆ 50 նահանգներից 26-ում:

Աբորտի վերացման հարցը ամերիկյան հասարակության մեջ ամենաբևեռացնողներից մեկն է, դատարանի որոշումը հավանաբար կառաջացնի մասշտաբային բողոքի ակցիաներ։ Այդ մասին է վկայում նաև Գերագույն դատարանի որոշման նախագծի արտահոսքը. Politico-ն նշում է, որ դա տեղի է ունեցել պատմության մեջ առաջին անգամ։