«5165» շարժման անդամ Մենուա Սողոմոնյանին և Էդգար Ղազարյանին բերման ենթարկեցին
copy image url

«5165» շարժման անդամ Մենուա Սողոմոնյանին և Էդգար Ղազարյանին բերման ենթարկեցին

Ներքին 2 տարի առաջ - 13:59 03-05-2022
«5165» շարժման անդամ Մենուա Սողոմոնյանին և Էդգար Ղազարյանին բերման ենթարկեցին։ Շարժման անդամները վաղ առավոտից անհնազանդության ակցիաներ էին իրականացնում քաղաքում։ Նրանք անհնազանդության ակցիա էին իրականացնում ԱԺ-ի դիմաց խորհրդանշական ուսապարկերով, որոնց վրա փակցրած էին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների լուսանկարները։
Նշենք, որ «5165» շարժման անդամներին ոստիկանությունը բերման է ենթարկել լոկ այն պատճառով, որ ուսապարկեր են դրել Բաղրամյան պողոտայում։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված