Մարիուպոլից սկսվել է խաղաղ բնակիչների տարհանումը․ Զելենսկի
copy image url

Մարիուպոլից սկսվել է խաղաղ բնակիչների տարհանումը․ Զելենսկի

Արտաքին 2 տարի առաջ - 22:34 01-05-2022
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Մարիուպոլից սկսել են տարհանել խաղաղ բնակիչներին։
«Քաղաքացիների տարհանումը Ազովստալից սկսվել է: Մոտ 100 հոգուց բաղկացած առաջին խումբն արդեն շարժվում է դեպի վերահսկվող տարածք: Մենք նրանց կհանդիպենք վաղը Զապորոժիեում: Շնորհակալություն մեր թիմին: Ներկայումս ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ միասին նրանք աշխատում են գործարանի տարածքից խաղաղ բնակիչների տարհանման ուղղությամբ»,- գրել է Ուկրաինայի նախագահը։
ՄԱԿ-ի մարդասիրական հարցերով ներկայացուցիչ Սավիանո Աբրեուն Associated Press-ին հաստատել է, որ տարհանումն իսկապես սկսվել է։ Նրա խոսքով՝ Ազովստալից մարդկանց տարհանում են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ համատեղ և ուկրաինացի և ռուս պաշտոնյաների հետ համաձայնեցված։
Աբրեուն իրավիճակը «բարդ» է անվանել և ձեռնպահ է մնացել հետագա մեկնաբանություններից։

Ամենից շատ դիտված