Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մայիսի 1-ին, ժամը 07:17-ին ահազանգ է ստացել, որ Վեդի քաղաքի 1-ին դպրոցի մոտակայքում այրվում է տուն։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արմեն Բազոյան փողոցում գտնվող տնակներից մեկում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:52-ին, մարվել՝ 08:35-ին: Այրվել են տնակը (մոտ 80 քմ) և ներսում գտնվող գույքը։