Հայաստանի տարբեր ուղղություններից մեկնարկած քայլերթերի մասնակիցները մոտենում են սահմանագծին․ «Հայաստան» դաշինք
copy image url

Հայաստանի տարբեր ուղղություններից մեկնարկած քայլերթերի մասնակիցները մոտենում են սահմանագծին․ «Հայաստան» դաշինք

Ներքին 2 տարի առաջ - 00:25 01-05-2022

Հայաստանի տարբեր ուղղություններից մեկնարկած քայլերթերի մասնակիցները մոտենում են սահմանագծին։ Վաղը նրանք արդեն կլինեն Երևանում։ Նրանց միացել են բազմաթիվ քաղաքացիներ։

Այս մասին հայտնում են «Հայաստան» դաշինքից։

Իջևանից և Ապարանից մեկնարկած քայլերթերի մասնակիցները հասել են Երևանի դարպասներին։ Մյուս խումբն իր քայլերթն սկսել է Արարատի մարզի Տիգրանաշեն բնակավայրից և այսօրվա երեկոն ամփոփել է Այնթափում։ Դիմադրության ճանապարհը բռնած մեկ այլ խումբ գալիս է Սարդարապատից և օրվա տպավորություններով կիսվել է խարույկի մոտ, Փարաքարում։