Օդեսան կրկին ենթարկվել է հրթիռային հարվածի։ Օդանավակայանի թռիչքուղին վնասվել է, դրա հետագա օգտագործումն անհնար է։ Այս մասին տեղեկություն է հայտնել օպերատիվ հրամանատարությունը։
Ականատեսները հայտնում են, որ լսել են մի քանի պայթյունի ձայներ։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։
ՌԴ պաշտպանության նախարարությունը դեռ չի մեկնաբանել տեղեկությունը։