ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ 2022 թվականի մայիսի 9-ի ավանդական շքերթին, որը կանցկացվի Մոսկվայում, կմասնակցեն ավելի քիչ մարդ ու տեխնիկա, քան մեկ տարի առաջ։
Այսպես. շքերթի շարասյուների կազմում 2021 թվականին ներկայացված 191 ռազմական մեքենաների փոխարեն 2022 թվականին Մոսկվայով կանցնի 129 միավոր զինտեխնիկա։
Հետևակային զինաշարքով հրապարակով կանցնեն մոտ 10 հազար մարդ՝ ներառյալ կազակները, «Յունարմիա» ռազմականացված շարժման երեխաները և ԱԻՆ-ի աշխատակիցները։ Սա երկու հազար մարդով քիչ է, քան 2021 թվականին։
Շքերթի միայն ավիացիոն մասը կլինի ավելի շատ՝ մեկ ԱԹՍ-ով։ Ընդհանուր առմամբ շքերթի հանդիսատեսները կտեսնեն 77 ինքնաթիռ և ուղղաթիռ: