Շոլցի ինքնաթիռը հատել է Հյուսիսային բևեռը՝  Ռուսաստանը շրջանցելու համար
copy image url

Շոլցի ինքնաթիռը հատել է Հյուսիսային բևեռը՝ Ռուսաստանը շրջանցելու համար

Արտաքին 2 տարի առաջ - 09:17 30-04-2022
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի Airbus A350 ինքնաթիռը, որը թռչում էր Ճապոնիայից, հարկադրված է եղել հատել Հյուսիսային բևեռը՝ շրջանցելու Ռուսաստանի օդային տարածքը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով DPA գործակալությանը։
Գործակալության տվյալներով՝ «Կուրտ Շումախեր» ինքնաթիռը հատել է բևեռը մոտավորապես ժամը 13.00-ին, անցել Ալյասկան, այնուհետև թեքվել դեպի արևմուտք և թռչել Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի վրայով, Ֆինլանդիայով և հասել Գերմանիա։
Ամբողջ ճանապարհորդությունը տևել է մոտ 13,5 ժամ. ինքնաթիռը հաղթահարել է 12,3 հազար կմ: Եթե ​​ինքնաթիռը թռչեր Չինաստանով և Ռուսաստանով, թռիչքը կկրճատվեր մեկ ժամ 20 րոպեով։
Նշվում է, որ Հյուսիսային բևեռի վրայով թռիչքները հազվադեպ են նույնիսկ փորձառու օդաչուների համար։

Ամենից շատ դիտված