Մետրոպոլիտեն օպերան Աննա Նետրեբկոյին կփոխարինի ուկրաինացի երգչուհով
copy image url

Մետրոպոլիտեն օպերան Աննա Նետրեբկոյին կփոխարինի ուկրաինացի երգչուհով

Արտաքին 2 տարի առաջ - 22:54 29-04-2022
Ուկրաինացի երգչուհի Լյուդմիլա Մոնաստիրսկայան կփոխարինի ռուս սոպրանո Աննա Նետրեբկոյին Ջակոմո Պուչինիի «Տուրանդոտում», որը տեղի է ունենալու Մետրոպոլիտեն օպերայում: Այս մասին հայտնում է New York Times-ը։

«Ես զարմացա, բայց զգացի, որ ինձ համար կարևոր է երգելը»,- ասել է Մոնաստիրսկայան:

Մետրոպոլիտեն օպերայի գլխավոր տնօրեն Պիտեր Գելբը NYT-ին հայտնել է, որ Մոնաստիրսկայան սկզբում մերժել է առաջարկը։ Կատարողուհին նշել է, որ «չի սիրում երգել ուրիշների պայմանագրերի հաշվին»։ Սակայն, ի վերջո, Մոնաստիրսկայան ընդունել է առաջարկը։

Գելբը նաև պարզաբանել է, որ վերջինիս որպես «Տուրանդոտի» վոկալիստ է ընտրել «գեղեցիկ և հզոր ձայնի» համար։

Մետրոպոլիտեն օպերան և Բավարիայի պետական ​​օպերան քաղաքական նկատառումներով թույլ չեն տվել Նետրեբկոյին մասնակցել մարտի սկզբին կայանալիք ներկայացումներին