«Լաչինում միջազգային օդանավակայանի կառուցումը շարունակվում է: Ամենայն հավանականությամբ, այն շահագործման կհանձնվի 2024 թվականին։ Այս տարի նախատեսում ենք նաև օդանավակայան բացել Զանգիլանում (Կովսական)»։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով «Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն» միջազգային համաժողովում: