Նոր Խարբերդի մի քանի խանութներում հրդեհ է բռնկվել
copy image url

Նոր Խարբերդի մի քանի խանութներում հրդեհ է բռնկվել

Ներքին 2 տարի առաջ - 09:53 29-04-2022

Ապրիլի 28-ին առեղծվածային հրդեհի մի քանի դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 04:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի տարածքում գտնվող Խարբերդի ամառանոցների «2-րդ պալավինկա» կոչվող հատվածում գտնվող խանութներից մեկում հրդեհ է բռնկվել, հայտնում է shamshyan.com–ը։

Օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ թիվ 6 և թիվ 4 հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել միաժամանակ Խարբերդի ամառանոցներ 5-րդ և 16-րդ փողոցներում և 5-րդ փողոցի 105/1 հասցեում գտնվող խանութում: Հրդեհները մարվել ու մեկուսացվել են քաղաքացիների և հրշեջների օգնությամբ:

Կայքի տեղեկություններով՝ նշված 3 խանութները պատկանում են «Անահիտ Դանիելյան» ԱՁ-ին: Հրդեհի հետևանքով այրվել են ծխախոտի վահանակներ, օդորակիչներ, էլեկտրական լարեր, համակարգիչ և այլ իրեր:

Ոստիկանությունը պարզում է, թե ինչ հանգամանքներում է միանգամից հրդեհ բռնկվել 3 խանութներում, որոնք պատկանում են մեկ հոգու:

Ամենից շատ դիտված