Ադրբեջանի արդյունաբերական պարկում խոշոր հրդեհ է բռնկվել
copy image url

Ադրբեջանի արդյունաբերական պարկում խոշոր հրդեհ է բռնկվել

Արտաքին 2 տարի առաջ - 23:19 28-04-2022
Ադրբեջանի Սումգայիթ քաղաքի Հաջի Զեյնալաբդին գյուղի «Ազերսուն» արդյունաբերական պարկում՝ Բաքվից մոտ 35 կմ հեռավորության վրա, ապրիլի 28-ին խոշոր հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Հրդեհի մարման աշխատանքներում ներգրավվել են Արտակարգ իրավիճակների նախարարության ուժերը, այդ թվում՝ ավիացիոն խմբի երկու ուղղաթիռ, ինչպես նաև հրշեջ գնացք։

Չնայած ջանքերին՝ կրակը չի հաջողվում մարել ավելի քան երկու ժամ։

Ամենից շատ դիտված