Կանադայի խորհրդարանը դատապարտել է Ռուսաստանին՝ Ուկրաինայում իր գործողությունների համար, որոնք որպես ցեղասպանություն են որակվել։
Օրենսդիրները եզրակացրել են, որ ռուսական զորքերի կողմից մարդկության դեմ իրականացված համակարգված և լայնածավալ ռազմական հանցագործությունների վերաբերյալ հստակ և ծանրակշիռ ապացույցներ կան:
Ապրիլի 21-ին Ուկրաինայում ՌԴ գործողությունները որպես ցեղասպանություն են ճանաչել նաև Էստոնիայի և Լատվիայի խորհրդարանները։
Լեհաստանի և ԱՄՆ նախագահները նույնպես դատապարտել են ռուսական բանակի կողմից խաղաղ բնակչության սպանությունները՝ դրանք անվանելով ցեղասպանություն, սակայն աշխարհի մի շարք այլ առաջնորդներ, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահը, ձեռնպահ են մնում նման սահմանումից։