Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հայտարարել է, որ Ռումինիայի հետ միավորումը հնարավոր կլինի, եթե երկրի բնակչությունն արտահայտվի դրա օգտին։ Այս մասին հայտնում է Jurnal TV-ն։
«Դրա մասին պետք է քաղաքացիներին հարցնել ։ <…> Սա [Ռումինիայի հետ միավորումը] կարող է տեղի ունենալ միայն ժողովրդի աջակցությամբ, երբ մարդիկ ասեն, որ դա ուզում են, դա տեղի կունենա»,- ասել է պետության ղեկավարը։
Սանդուն նման պատասխան է տվել՝ ՆԱՏՕ-ին Մոլդովայի հնարավոր անդամակցության մասին հարցին, հավելելով, որ հասարակական կարծիքի հարցումները չեն ազդարարում այս որոշման վստահ աջակցության մասին։