Վերակառուցվում է Գյումրու Բարեկամության այգին
copy image url

Վերակառուցվում է Գյումրու Բարեկամության այգին

Ներքին 2 տարի առաջ - 11:35 28-04-2022
Գյումրու Բարեկամության այգին դառնալու է գյումրեցիների սիրած զբոսայգիներից մեկը։ Այս մասին լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ նկատեց «Զբոսաշրջության և քաղաքաշինության» TUF բարեգործական հիմնադրամի հիմնադիր Ռուբեն Վարդանյանը:

Արդեն վերսկսվել են Շառլ Ազնավուրի անվան հրապարակի հարևանությամբ տեղակայված 7,2 հա տարածք զբաղեցնող այգու շինարարական աշխատանքները, որոնք մեկնարկել էին դեռևս 2021 թ․ հոկտեմբերին, սակայն եղանակային պայմանների պատճառով դադարեցվել էին: Այգու վերակառուցման ծրագիրն իրականացնում է «Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամը՝ որպես մասնավոր-հանրային համագործակցության և սոցիալ-տնտեսական զարգացման անդրանիկ մոդել Գյումրիում։Այգու որոշ օբյեկտների շինարարությունը նախատեսվում է ավարտին հասցնել այս տարվա սեպտեմբերի կեսին, որից հետո զբոսայգին բաց կլինի գյումրեցիների և քաղաքի հյուրերի համար։ 2023 թ․ աշնանը նախատեսվում է շահագործման հանձնել ամբողջ զբոսայգին։

Այգու վերակառուցման ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 12 մլն դոլար, որից 4 մլն դոլարից ավելին ներդրվել է hիմնադրամի գործընկեր կազմակերպությունների և մի շարք անհատ բարերարների կողմից: