Նիկոլ Փաշինյանն առաջարկել է Ռոբերտ Խաչատրյանին նշանակել ԲՏԱ նախարար
copy image url

Նիկոլ Փաշինյանն առաջարկել է Ռոբերտ Խաչատրյանին նշանակել ԲՏԱ նախարար

Ներքին 2 տարի առաջ - 20:41 27-04-2022

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստացել է Ռոբերտ Խաչատրյանին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար նշանակելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը։ Այս մասին տեղեկացրեց ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության կապերի հետ վարչության պետի պարտականությունները կատարող Թագուհի Հովհաննիսյանը։

Մինչ այդ, Ռոբերտ Խաչատրյանը զբաղեցնում էր ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալի պաշտոնը: